ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 
  • Կցուցադրվի Բրիտտենին նվիրված երաժշտական վավերագրական ֆիլմ

    Կցուցադրվի Բրիտտենին նվիրված երաժշտական վավերագրական ֆիլմ

    13.02.2014| 12:18
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի այս տարվա առաջին միջոցառումը նվիրվում է բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին: Կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կպատմի Բենջամին Բրիտտենի՝ 1965-ին Հայաստան կատարած այցի մասին: «Զվարթնոց Վերածնունդ» հիմնադրամի մենակատարների համույթը կկատարի Բրիտտենի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին կցուցադրվի բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Թոնի Պալմերի կոմպոզիտորի մասին պատմող «Մի ժամանակ…» երաժշտական վավերագրական ֆիլմը:
  • «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնն այս պահից պաշտոնապես մեկնարկեց

    «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնն այս պահից պաշտոնապես մեկնարկեց

    12.02.2014| 18:56
    Webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ այս պահից պաշտոնապես մեկնարկում է «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը: Փառատոնին ներկայացված է խաղարկային, վավերագրական, անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ:
  • Հոլանդուհին հմայում է իտալացիներին

    Հոլանդուհին հմայում է իտալացիներին

    12.02.2014| 15:46
    Հոլանդացի գեղանկարիչ Յոհանես Վերմերի ամենաճանաչված կտավներից մեկը՝ «Մարգարտյա ականջօղով աղջիկը», փետրվարի 9-ից ցուցադրվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում, որտեղ մնալու է մինչ մայիսի 25-ը: Կտավն անասելի իրարանցում է առաջացրել. առաջին 2 օրը դիտել է 120000 մարդ: Ցուցադրության կազմակերպիչ Մարկո Գոլդինը վստահ է, որ այցելուների թիվը շուտով կհասնի 300000-ի: Բոլոնիայի բնակիչները հերթ են կանգնում արվեստի գլուխգործոցը տեսնելու համար:
  • Լավագույն վեպերը

    Լավագույն վեպերը

    11.02.2014| 12:16
    Ֆրանսիական «Լառուս» հանրագիտարանը 2000 թվականի հատուկ հրատարակության մեջ զետեղել է «Քսաներորդ դարի լավագույն վեպերը» ցուցակը, որտեղ ընդգրկված է 60 վեպ: Այս մասին տեղեկացնում է «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանը: «Լիտոպեդիա»-ի հիմնադիր, «Հայ գիրք» գրքերի ցանցի տնօրեն Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ «լավագույն վեպերի» զգալի մասը թարգմանված է հայերեն:
  • «Ավելի եղկելի բան, քան արվեստի մարդու  քծնանքն ու հանդուրժողականությունն է առ  իշխանություն, դժվարանում եմ պատկերացնել»

    «Ավելի եղկելի բան, քան արվեստի մարդու քծնանքն ու հանդուրժողականությունն է առ իշխանություն, դժվարանում եմ պատկերացնել»

    11.02.2014| 11:54
    Հասարակական-քաղաքական լարվածությունը կարծես մոտենում է վերջնափուլին։ Նման իրավիճակում կտրուկ մեծանում է մտավորականության դերը։ Առայժմ մտավորականության ընդհանրական ձայնը լսելի չէ, լսելի են առանձին գործիչների տագնապները, հիասթափություններն ու հիացումները։ Այսպիսով հասարակությունը ¥այլ ձևաչափով` ժողովուրդը¤ փորձության շեմին է։ Եվ դարձյալ նրա սերուցքը կարծես անհաղորդ է այս ամենին։ Վերոնշյալի շուրջ է մեր զրույցը գեղանկարիչ, ՀՆՄ քարտուղար, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ:
  • Հոգու տարածքում

    Հոգու տարածքում

    11.02.2014| 11:52
    Ամեն օրվա և տոն օրվա հագուստները տարբեր են, բայց ինչպես էլ հանդերձավորվես՝ դու դու ես: ՈՒ ամեն օր դու նույն անելիքն ունես ի վերջո՝ ապրել, որքան էլ տարբեր լինեն ծրագրերդ ու գործողություններդ: Իրականության ու ցանկության միջև անձեռնմխելի մի տարածք կա, որտեղ ապրում է գրականությունը, արվեստն ընդհանրապես, որ ստեղծվում-ստեղծվում ու դառնում է մշակույթ, որպեսզի փոխի քո իրականությունն ու քո երազները:
  • «Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք, որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից»

    «Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք, որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից»

    10.02.2014| 17:40
    «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Նոր տողից» բանաստեղծական ժողովածուի և «Գերեզմանիա» վիպակի շնորհանդեսը: «Նոր տողիցը» ընդգրկում է Հովհաննես Գրիգորյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները, լույս է տեսել անցած տարի: «Գերեզմանիան» ընթերցողի դատին հանձնվեց բանաստեղծի մահվան տարելիցի օրը: Տարածված կարծիք կա, որ գրողին ճանաչում են մահից հետո:
  • Մոսկովյան երիտասարդական բիենալեի ղեկավարությանը մեղադրում են աշխատանքային նորմերը խախտելու մեջ

    Մոսկովյան երիտասարդական բիենալեի ղեկավարությանը մեղադրում են աշխատանքային նորմերը խախտելու մեջ

    10.02.2014| 17:24
    Նկարիչները, համադրողները, լրագրողները Երիտասարդների արվեստի մոսկովյան չորրորդ միջազգային բիենալեի կազմակերպիչների և համակարգողի ուշադրությունն են հրավիրում արդար վարձատրության և աշխատանքային պայմանները պահպանելու պահանջների վրա:
  • Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն

    Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն

    09.02.2014| 14:57
    Բրիտանական ֆիլմերի ամենամյա 12-րդ փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 22-ից մարտի 16-ը և նվիրված կլինի ներառական և հաղորդակցության խնդիրներին: Փառատոնային ֆիլմերը «Մոսկվա», «Նաիրի», ինչպես նաև «Սինեմա Սթար» կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև Գորիսում, Գավառում և Գյումրիում:
  • Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա

    Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա

    09.02.2014| 14:46
    Փետրվարի 26-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմը հանդես կգա «Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա» խորագիրը կրող համերգային ծրագրով: Վերջինիս շրջանակներում լսարանին կներկայացվեն բրիտանական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
­թ­յուն